Իշխանական ֆրակցիայի յուրաքանչյուր այն պատգամավորի ֆռակցիայից դուրս գալը, որը ալենսիմոնյան, ռուբենռուբինյան, լենանազարյան, արարատմիրզոյան, անդոքոչարյան և դրանցանման կենդանիներից չէ, պետք է ողջունել և վերջ: Ողջունել ասելով ընդհանրապես խոսք չի կարող գնալ այն մասին, որ նրանք քաղաքական ապագա ունեն, կամ որ նրանք չեն կիսում տեղի ունեցած աղետի պատասխանատվությունը:
Ընդհանրապես ընդդիմադիր դիսկուրսը չպետք է ծայրահեղացվի, աղետի պատասխանատվությունը կիսելու ցանկություն ունեցող պատգամավորներին (միայն պատգամավորներին) պետք է տրվի հումանիտար միջանցք, որպեսզի հնարավոր լինի առանց արյան փոփոխության վերջին հնարավորությունից չզրկվել: Այս համատեքստում ես ողջունում եմ իշխանական ֆրակցիայից դուրս եկած և ապագայում այդպիսի կարևոր քայլ անող պատգամավորներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել