Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամբողջությամբ ստահոդ և իրականության հետ նույնիսկ դույզն-ինչ աղերս չունեցող «ռեպորտաժ» է տարածում գեներալ Արթուր Վանեցյանի հրամանատարությամբ «Հայրենիք» զորախմբի՝ ռազմաճակատում իբր «առաջին կրակոցի ձայնից վախեցած փախուստի» մասին։
«Ռեպորտաժը» մեծ մասամբ հիմնված է Հայաստանում դեռևս իշխող դավաճանական վարչախմբի և դրա «քնարերգուների» տարածած ապատեղեկատվության և կեղծ պնդումների վրա։
Միակ «նորարարությունն» այն էր, որ «Հայրենիք» զորախումբն իբր բաղկացած է եղել սիրիահայերից և լիբանանահայերից, ինչը, բնականաբար, նույնպես ամբողջովին սուտ է։
Բայց ամենահետաքրքրականն այն է, որ մինչ այս նույն այդ բռնապետի քարոզչամեքենան պնդում էր, թե «Հայրենիք» զորախումբն իբր «ոչնչացվել է» ռազմաճակատում:
Բաքվի բաշիբոզուկների քարոզչամեքենային և դրան Երևանում ձայնակցողներին այս պարագայում արջի մասին անեկդոտի մոտիվներով սովորաբար կասեին․ «Մի հատ կողմնորոշվե՛ք՝ դուք որսո՞րդ եք, թե՞ ․․․ (այստեղ պետք է լիներ թյուրքական ծագման գռեհկաբանություն)»։
Իսկ «Հայրենիք» զորախմբի գործողությունների աներկբա դրական գնահատականը նաև մամուլով տվել է Արցախի Հանրապետության ՊԲ պաշտոնաթող նախարար, գեներալ-լեյտենատ Լևոն Մնացականյանը․ «Արթուր Վանեցյանը և այդ տղաներն այդ ուղղությունում՝ պաշտպանությունում եղել են ու գտնվել են իրենց տեղում, կանգնել են, օգնել են մեզ ընդհանուր պաշտպանության գործում։ Եթե չեմ սխալվում, եղել են 30-40 հոգի մարդ։ Վանեցյանն այդ պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել