Pastinfo.am-ը գրում է․
Մենք առաջարկել ենք ստեղծել փաստահավաք խումբ, որի նախագիծն ուղարկված է բոլոր ուժերին, որոնք պետք է մասնակից լինեն փաստահավաք խմբին, երբ ստեղծվի այդ խումբը, բոլորը կհարցաքննվեն:Այս մասին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
ԼՀԿ ղեկավարը նշեց, որ առաջացած բազմաթիվ հարցերին հոդվածների միջոցով պատասխանելը, ինչպես Փաշինյանն է արել, ճիշտ չէ, քանի որ դա ընդամենը մենախոսություն է.
«Դու ընտրում ես քեզ համար հարմար հարցեր և այդ հարցերին ես պատասխանում, իսկ մենք տալու ենք անհարմար հարցեր, որի համար էլ պետք է ստեղծվի իմ նշած փաստահավաք խումբը»,-ասաց Մարուքյանը՝ չբացառելով նաև քրեական գործերի հարուցումը:
Մարուքյանը ընգծեց, որ այսօր Հայաստանում ընտրություններ անցկացնելն անհնար է.
«ԸՆտրություններ անցկացնելու թեման բացել է վարչապետը, ընդդիմությունը ընտրություններ չի պահանջել, խոսքը գնացել է անցումային կառավարության վարչապետի ընտրության մասին»,-ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով նաև ՊՆ-ի այն հայտարարությանը, որ անհետ կորած զինվորների և ռազմագերիների իրական թիվը պետական գաղտնիք է՝ Մարուքյանն ասաց.
«Կարծում եմ, կարող են տվյալները գոնե ծնողներին հայտնել»: