Էս նկարի երկրորդ սերիան էլ պատմեմ, ու վերջ (առաջին սերիան՝ այստեղ)։ Ուրեմն էս սահմանն անցած թուրքի դեմքով մարդը Ղարիբ Հարությունյանն է։ 2018-ի հուլիսին նա ևս ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ներկայիս տնօրենի ժ/պ կարեն պետրոսյանի հետ գրոհեց Էջմիածնի դիվանատունն ու 4 օր մնաց այնտեղ։ Այս նկարն էլ հենց դիվանատան ներսում է։ Ասում են՝ դրանից հետո իրեն էլ են ինչ որ պաշտոն տվել բուհում, ինչպես կարենին։
Եվ հիմա, ուշադրություն, այս տարվա դեկտեմբերի 25-ին, երբ ներսի-դրսի աղանդավորներով որոշել էին հարամել տարավերջյան պատարագը, Ղարիբը ստատուս ա գրել ու դատապարտել եկեղեցու վրա հարձակում։
Ստեղ կարա ձեր ուղեղը մի 2 րոպե կախի, որովհետև իմը հենց տենց եղավ։ Սա մոտավորապես նույն ա, որ թմրամոլը դատապարտի գիշերով հաց ուտելը, ասի՝ վնաս ա առողջությանը։
Էջում էլ եկեղեցկան բաներ ա տարածում, վիդեոներ, նկարներ... անտեղյակ մարդը կասի՝ Ղարիբ ջան, քեզ ո՞նց ա մինչև էսօր չեն սրբադասել։ Բայց դե մենք հո լավ ենք հիշում, որ Ղարիբը 2018-ին աքլորացել, Էջմիածնի դիվանատունն էր գրոհում, հոգևորականներին էին քաշքշում ու վիրավորում։
Չգիտեմ, դա ընդհանրապես ապաշխարության ենթակայա թե չէ, բայց ես ինչ որ չեմ հիշում, որ սրանց կուտոկից մեկը զղջացած լինի իր արաքի համար։
Վայ, Ղարիբ Ղարիբ, ղարիբ մնաս դու հա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել