Pastinfo.am-ը գրում է․

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը:

«Իմ քայլը խմբակցությունը՝ հավատարիմ մնալով ԱԺ գործունեության թափանցիկության ապահովման սկզբունքին, անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հանգամանքներին, որոնցից պարզ է դառնում, որ առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինությունը»։

ԱԺ «ԻՄ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ընթերցեց Նաիրա Զոհրաբյանի՝ ֆեյսբուքում կատարած գրառումները, որոնք ատելության խոսք են պարունակում, ապա հավելեց, որ պատգամավորը բազմիցս է հանդես եկել նույն արժեհամակարգային տրամաբանությամբ։

«ԱԺ պատգամավորի գրառումներից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են սահամանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, նաև սահմանադրությանը ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել