Հարգելի հայրենակից, եթե դեռ չեք կռահել, փորձեմ պարզ բացատրել:
Ադրբեջանցուն և մասնավորապես Ալիևին բացարձակապես պետք չեն, ոչ Գորիս-Կապան ճանապարհի այդ փոքր հատվածը (որտեղ այսօր ցուցանակ էլ են դրել), ոչ էլ այդ լեռնային փոքր տարածքները: Վստահ եմ ասում, դա նրանց պետք չէ: Հապա ինչու են նման կերպ վարվում: Ինչու են այս ապիկարներին, որոնց կարելի է մեկ բառով նիկոլիստ անվանել, ճնշում: Ինչու են նիկոլիստներին քարտեզներ դեմ տալիս ու նման գործողություններ թելադրում: Բացատրեմ:
Նրանք ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն, նրանք ձգտում են այդ տարածքները` Սյունիքը, հայաթափել: Նրանք ձգտում են մեզ բոլորիս հարատև վախի մեջ պահել` շարունակաբար հիշեցնելով իրենց գոյության մասին մեր առօրյա կենսագործունեության ընթացքում: Նրանք ուզում և պլանավորում են այդ տարածքները ամայեցնել, որ մի քանի տարի կամ տասնյակ տարի անց հաշված օրերի ընթացքում հանգիստ իրենցով անեն:
Նիկոլի իշխանության մնալը, հատկապես վերընտրման միջոցով, կնշանակի Հայաստանի հայաթափում: Գիտակից հայը չի կարող Նիկոլ սատարել, գիտակից հայը չի կարող ԻՔ սատարել: Դրանք ներկայացնում են մեր` հայի միջի ծույլը, վախկոտը և թույլը: Դրանք իշխանության եկան երկրից թալանածը վերադարձնելու խոստումով, սակայն մաս-մաս երկիր են հանձնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել