Մեծ Եղեռնի մասին քննարկումների ժամանակ բոլորդ էլ լսած կլինեք «Լավ, բա ինչի՞ մարդիկ չէին դիմադրում, ինչո՞ւ էին հլու-հնազանդ գնում իրենց դահիճների հետևից դեպի մահ» հարցը։
15–20 տարի առաջ ես էլ էի այս հարցը տալիս։
2002 թվականից ուսումնասիրելով ցեղասպանությունները (ոչ միայն հայոց ցեղասպանությունը), քարոզչություն, սոցիալական հոգեբանություն, կարող եմ պատասխանել այդ հարցին։ Ուղղակի շատ երկար կլինի գրելիքս... Մի օր, գուցե, դասախոսություն պատրաստեմ այդ թեմայով։
Բայց հիմա փորձեմ հնարավորինս կարճ բացատրել. տեխնոլոգիա է, որը հիմնված է 2 մեխանիզմի վրա.
• Կատարյալ անորոշության ստեղծում։
• Առաջնորդների ոչնչացում։
Երբ ժողովուրդը չունի առաջնորդներ, ապա անորոշությունից մաշված հոգեվիճակում նա սուսուփուս հետևում է ցանկացածին, ով բավականաչափ վստահ ձայնով իրեն ինչ-որ թեթև հույսեր է տալիս։ Նույնիսկ երբ այդ հույս տվողն իր դահիճն է։
Գանք մեր օրեր...
Առաջնորդներին ոչնչացնելը պարտադիր չէ ֆիզիկապես լինի։ Կարող է, օրինակ՝ character assassination-ով լինի, այսինքն կերպարների կատարյալ ոչնչացում։ Զրպարտությամբ, թշնամու կերպարի կերտմամբ։
2000–2018 թվական Հայաստանում լավ-վատ ինչ առաջնորդ եղել է, ժողովրդական գիտակցության մեջ նրան սատկացրել են։
2018-ից Նիկոլը շարունակել է իրենից բացի ցանկացած պոտենցիալ առաջնորդի վարկաբեկել, զրպարտել, հրեշացնել, ապամարդկայնացնել՝ օգտագործելով արդեն ամբողջ պետության ռեսուրսները։
Ու շատ տրամաբանական ձևով եկել ենք մի վիճակի, որ առաջնորդները ոչնչացված են (ընդ որում իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվել, ինչու իրենց չեն լսում), իսկ ժողովուրդն անորոշության մեջ է։
Եւ միակ մարդը, որն այս իրավիճակում ՎՍՏԱՀՈՐԵՆ ինչ-որ բան է ՊՆԴՈՒՄ (կապ չունի, որ կատարյալ էշություն է դուրս տալիս) Իլհամ Ալիևի կամակատար, ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել