Մայր Աթոռի խորհուրդը
Այսօր Մայր Աթոռում հավատավոր և ոչ հավատավոր ժողովուրդը գնացել էր պաշտպանելու «Եկեղեցի» ինստիտուտը, հավատքի և պետականության հիմնասյունը: Ինչպես և ակնկալվում էր աղանդավոր բորենիները չերևացին փողոցներում, քանի որ նրանցը բորենիավարի 100-ով մեկի վրա հարձակվելն է, բայց հիմա բորենիների մասին չեմ ուզում խոսել: Այսօր Եկեղեցու և Վեհափառի շուրջ շատ հետաքրքիր կոնսոլիդացիա տեղի ունեցավ, Էջմիածնում էին բոլորը՝ տեռորիստ Ծռերի որոշ անդամներից սկսած վերջացրած շատ ու շատ հակադիր կարծիքներ ունեցող ընդդիմադիրներից, 17 կուսակցություններից մինչև նոր ձևավորված և հզոր քաղհասարակության ներկայացուցիչներ:
Որքան էլ զարմանալի լինի «ժեխի»-ի համար, Եկեղեցու շրջակայքում ոչ ոքի մտքով չանցավ ծափեր կամ բացականչություններ հնչեցնել (ինչպես «ժեխ»-ն արեց Եռաբլուրում), ոչ ոք չփորձեց սեփական քաղաքական շահին ծառայեցնել օրվա խորհուրդը: Իսկ օրվա խորհուրդը մեկն էր՝ պաշտպանել ՀԱԵ-ն բորենիներից, Արցախը հանձնելը արդարացնող «ժեխ»-ից և դրանց մեծամեծ «ժեխ»-երից:
Այսօր մեզ մոտ դա ստացվեց և հույս ունեմ, որ այսուհետ ևս ամեն ինչ ավելի արդյունավետ է ստացվելու, քանի որ, երբ սկսում է գործել ժողովրդի որակյալ մեծամասնությունը «ժեխ»-ը սկսում է մտնել ծակերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել