Չգիտեմ, ռազմական սցենարներ գրելու յուրահատուկ ոճին անծանոթ մարդիկ կհասկանան արդյոք, թե ինչ է ասվում
Mikayel Minasyan-ի երեկվա հրապարակած ՀԱՊԿ ծառայողական փաստաթղթում, որը դեռ սեպտեմբերի 1-ին ուղարկվել էր ՀՀ անվտանգության խորհուրդ, բայց եթե երկու բառով նկարագրել, ապա սա պիզդեց ա։
Օրինակ՝ 2018-ի աշնանից, Ռազմինֆոյում ասում էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սահմանապահների տեղակայումը ոչ թե «խաղաղվելու» նշան կարող է լինել, այլ Ադրբեջանի զինված ուժերի համար լրացուցիչ ռեզերվի ստեղծում։
Իշխանական սազանդարները մեզ մեղադրում էին «գույները խտացնելու», «ժողովրդին պատերազմով վախեցնելու» մեջ։
Հիմա կարդում եմ՝ ՀԱՊԿ-ի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ հենց դրա համար էլ Ադրբեջանում այդ ռոկիռովկան արել էին...
Այսքանով վերջացնեմ, որովհետև առանց հայհոյանք չեմ կարողանում շարունակել։
ՀԱՊԿ-ի փաստաթղթի հղումը՝ մեկնաբանությամբ։ Նաև՝ 2019-ի մարտին լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել