Պաշտպանության բանակն այսօր հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 147 զինծառայողի անուն։
Ծանր ապրում է անընդհատ թերթել զոհված տղաների անունները։ Շատերս այդ ցուցակում մեր ընկերներին ենք փնտրում, էլ չեմ ասում, որ հոգու խորքում հույսեր փայփայում, որ շատերը ոչ թե զոհված են, այլ անհետ կորած և դեռ կվերադառնան։
Պատերազմից հետո տարբեր խողովակներով անընդհատ փնտրում եմ իմ հետ առնչված բոլոր սպաներին, պայմանագրայիններին, ժամկետային զինծառայողներին՝ զգուշորեն փորձելով ճշտել՝ շարքո՞ւմ են, վիրավո՞ր․․․
Մեզ հավաքվել է պետք, սթափվել․ որևէ դեպքում թույլ չտանք, որ մեր ընկերների, հայրենակիցների արածը մնա օդում։ Պետք է պինդ կանգնել հողին և տեր կանգնել երկրին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել