Pastinfo.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին, որը մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։

Քաղաքագական գործիչը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս տարբեր բացահայտումներով, սկանդալային հայտարարություններով։ Դեռեւս սեպտեմբերին նա հայտարարել էր, որ մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլք հաճախ են մեկնել Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ, ինչպես նաեւ ընդգծել, որ ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով։ «Անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է»,- հայտարարել էր Իսագուլյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել