Մեր մանկության տարիներին Երևանի սրտում՝ Կրիվոյի հարևանությամբ, «թուրքի մայլա» կար, պաշտոնական անունը եթե հիշողությունս չի դավաճանում, Նարիմանովի փողոց։
Դրանից քիչ հեռու՝ «Հին ստադիոնից» ներքև, Ախունդովի անվան թիվ 1 ադրբեջանական դպրոցն էր, որը, չնայած աշխատանքային օրվան, միշտ փակ էր լինում ապրիլի 24-ին։
Գիտե՞ք՝ ինչո՞ւ էր փակ լինում․ որովհետև, չնայած խորհրդային շրջանին, չէինք տարբերում թուրքին ադրբեջանցուց, և ապրիլի 24-ին գնում էինք այդ դպրոցի մոտ այն հույսով, որ թուրք աշակերտները դուրս կգան, և մենք, կռվի բռնվելով, նրանց կծեծենք։
Սա էր թուրքի հետ «համակեցությունը», և այդպիսի «համակեցության» մեզ պատրաստում էր Հայրենական մեծ պատերազմն անցած մեր պատմության ուսուցիչը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել