Իսկ հիմա՝ լավ ոստիկանների մասին։
Ոստիկանության Կենտրոնական բաժնում ԱՄՆ քաղաքացի, արժանապատիվ հայ Ս.Մ-ն տվեց Հանցագործության մասին հաղորդում և բացատրություն՝ «կարմիր բերետների» մի կապիտանի կողմից իրեն մարմնական վնասվածք հասցնելու փաստի առթիվ։
Շատ գոհ ենք հերթապահ հետաքննիչներից. պրոֆեսիոնալ, բանիմաց, գործին նվիրված սպաներ էին։ Ընդունեցին հաղորդումն ու բացատրությունը, ինչպես նաև որոշմամբ նշանակեցին դատաբժշկական փորձաքննություն։
Վարույթի ընթացքի մասին կտեղեկացնեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել