Pastinfo.am-ը գրում է․

Շրջափակված կառավարության շենքի մոտ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը ընթերցեց այն երդման տեքստը, որ նախարարները ՀՀ նախագահի ներկայությամբ տվել են, ապա դիմեց կառավարության անդամներին՝ կատարելու ժողովրդի առջև իրենց պարտականությունները․

«Ժողովրդի առջև ունեցած ձեր առաջին պարտավորությունը՝ նրանց պահանջը կատարելն է։ Իսկ ժողովուրդը պահանջում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անել, երկրորդը՝ ինքնիշխանության և ՀՀ շահերի պաշտպանությունը դավաճանած մարդուն հեռացնել պաշտոնից։

Կառավարության յուրաքանչյուր անդամ սա  իր համար պետք է ընդունի սահմանադրական և օրենքով նախատեսված պահանջ։ Եթե յուրաքանչյուրդ չկատարի այս պահանջը, դուք կհամարվեք երդմնազանց, հայ ժողովրդի թշնամի ու հակառակորդ, քանի որ ՀՀ անվտանգությանը ամեն վայրկյան սպառնում է կործանում, իսկ ՀՀ յուրաքանչյուր մարդու համար այսօր Հայաստանը դարձրել է վտանգավոր վայր։

Դավաճանը պետք է դատվի։ Երաշխավորում ենք, որ արդար դատական համակարգով կստանա արժանի պատիժը, բայց ձեզանից յուրքանչյուրը՝ կառավարության 14 անդամ, եթե ներսում եք արդեն գտնվում, պատրաստվեք, որպեսզի քվեարկեք՝ պաշտոնանկ անելու համար ՀՀ գլխավոր դավաճանին»,- ասաց Մինասյանը։

Կառավարության շենքի մոտ շարունակում են «Նիկոլ, դավաճան» վանկարկումները, քաղաքացիները ոստիկաններին կոչ են անում չպաշտպանել երկրի դավաճանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել