Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ գնալու է՝ կասկած չունեմ, բնականաբար մինչև հերթական ընտրություններ չի ձգի։

Նա գնալու է, եթե նույնիսկ հրապարակում հավաքված մարդիկ թողեն ու տուն գնան։

Դա իր պաշտոնավարման ժամկետը միգուցե քիչ թե շատ կավելացնի, բայց ավելին չի կարող։

Անկասկած այս մասին գիտի նաև իշխանությունը և դրա համար էլ անընդհատ տարբեր սցենարների շուրջ քննարկումների մեջ է։

Սխալ հաշվարկը կոշտ վայրէջք է ապահովելու, ինչի հետևանքները, կարծում եմ, որ իշխանության ներսում սկսել են գիտակցել։

Խնդիրն այն է, որ վարչապետի պաշտոնավարման յուրաքանչյուր օրն էականորեն մեծացնում է մեր խոցելիությունը, իսկ դրա հետևանքները մեր մաշկի վրա զգալու ենք բոլորս։

Չկողմնորոշվածներն ու այլոց հետ համեմատություններ անողները սա պետք է հաշվի առնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել