Երբ Իլհամը ծրագիր է ներկայացնում գրավյալ տարածքներում լայնածավալ կառուցապատում իրականացնելու մասին, դրան հաջորդում է իր երկրի պետական բյուջեում համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու մասին իրավական ակտի ներակայացումն իր օրենսդրին:
Երբ Նիկոլը ծրագիր է ներկայացանում հետպատերազմյան վիճակը մեղմելու մասին, դրան հաջորդում է ինչ-որ անհասկանալի ճանապարհային քարտեզի հրապարակում ֆեյսբուքյան իր էջում: Այսքանը:
ՀՀ պետական բյուջեում այդ ծրագրի որևէ արտացոլում տեղ չի գտնում:
Կարո՞ղ եք դատել, թե ով է հաջողելու, իսկ ով՝ ոչ: Եվ սա շատ մոտ ապագայում՝ ընդամենը 1-2 տարի անց:
Նիկոլի կառավարման ամեն ավել օր էլ ավելի մեծ փոսի մեջ է թաղում Հայաստան աշխարհը:
Բացեք 2021 թվականի ՀՀ պետական բյուջեն, այդ փոսի խորությունն իր արատացոլումն արդեն գտել է այդ փաստաթղթում:
Պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն այս տարվա համեմատ 2021-ին նվազ են լինելու 300 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ դեֆիցիտը կազմելու է շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլար: Եվ, իհարկե, այսչափ և նույնիսկ ավելին կաճի ՀՀ պետական պարտքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել