Ինչպես և սպասվում էր, այսօր սյունեցիները մի լավ դաս տվեցին Հայաստանի ազգադավ վարչապետ Նիկոլին...
Սույն պրիմիտիվ գեղցին մտածում էր, որ սյունեցիների մեծ մասը պետք է իրեն թույլ տար, որ վերջինս իր դեմագոգիայի և ստերի միջոցով խաբեր իրենց ու համարեր, որ հարցերը լուծված է...
Սյունեցիները շատ լավ գիտեն, թե Նիկոլի հայտարարություններն այն մասին, թե ինքը մի թիզ հող չի զիջել Ադրբեջանին ինչ գրոշի արժեք ունեն, քանի որ Սյունիքի ռելիեֆը հաշվի առնելով կարելի է ասել, որ մեկ միլիմետր հող չզիջելով, բայց թուրքին համապատասխան դիրքեր նվիրելով սահմանին, ինչպես են, օրինակ՝ ադրբեջանցիները վերահսկելու իրավիճակը Կապանում կամ սահմանամերձ տասնյակից ավելի գյուղերում... Նիկոլի նման դավաճանը շատ լավ գիտի, թե ինչ է արել, բայց ցույց է տալիս, թե չի հասկանում իր արածի լրջությունը...
Զզվելի էր Սիսիանում Նիկոլի որոշ երկրպագուների պահվածքը... Ժեխը և փթիրը, որի համար Նիկոլն իրենց աստվածն ու փրկիչն է, որի ձեռքերը համբուրում էին, նորմալ մարդու մոտ բացի նողկանքից ուրիշ բան չի առաջացնում...
Նիկոլը, եթե լիներ նորմալ մարդ, պետք է ամաչեր այս իր երկրպագու ժեխի պահվածքից... Բայց ես համոզված եմ, որ նա ուրախանում և հպարատանում է այդ կռապաշտների վարքագծից...
Նիկոլին լավ դաս տվեց Սիսիանի եկեղեցու հոգևորականը...
Բայց Գորիսը, Մեղրին և Կապանը ցույց տվեցին, որ Նիկոլն անընդունելի կերպար է իրենց համար ու տարրական ՎՌՆԴԵՑԻՆ դրան Սյունիքից...
Սեփական անճարությունը քողարկելու նպատակով Նիկոլը գրառման միջոցով հայտարարեց, որ "սգի օրով ուժային գործողությունների չի գնա"... Ստացվում է, որ սգո օրով կարելի էր Եռաբլուրում ուժային գործողությունների գնալ՝ հարձակվել իրեն ընդդիմադիր սևազգեստ մայրերի և զոհված զինծառայողների հարազատների և ազատամարտիկների վրա, իսկ Սյունիք այցելելիս, երբ նրան ուղղակի վռնդեցին այնտեղից, վարչապետ կոչեցյալը հանկարծ հիշեց, որ սգո օր է...
Երեք սգո օրերի ընթացքում Նիկոլը մի քանի անգամ խայտառակվեց... Խայտառակություն էր, սգո երթ կոչված շոուն, երբ վարչապետի երկրպագուները և փթիրը ծափերով և "Նիկոլ վարչապետ" վանկարկումներով էին դիմավորում և ուղեկցում դավաճանին, խայտառակություն էր սգո երթի մասնակիցների սարսափելի փոքր թիվը, երբ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը դրված էր այդ ամենը կազամկերպելու համար, խայտառակություն էին անամոթ միջադեպերը Եռաբլուրում, ինչպես նաև խայտառակություն էր ձախողված այցը Սյունիք...
Իսկ ընդհանրապես՝ Նիկոլի վարչապետլինեը խայտառակություն է Հայաստանի և հայության համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել