Իշխանությունները, ցույց տալու համար, որ ունեն մեծ աջակցություն, և լավ հասկանալով, որ հանուն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի՝ անգամ վարչական ռեսուրսը չի աշխատելու, որոշել են կապիտուլյացիայի կնքման 40-րդ օրը հայտատարել սգո երթ և դրա անվան տակ փորձել օգտագործել պետական ողջ մեքենան։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Նա ընդգծեց՝ բոլոր ժամանակների իշխանությունները վարչական լծակ օգտագործել են, բայց այս չափերի չի եղել երբեք։

«100 տոկոսանոց հիմնավորում ունենք, որ սպառնացել են բոլոր նախարարությունների աշխատակիցներին, բոլոր մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցներին, որ երթին չմասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։ Ավտոբուսներով բերվել են գյուղերի, քաղաքների բնակիչներ՝ զոռով, ոստիկանության մի քանի հազար աշխատակիցներ, ռազմական ոստիկանությունն էլ մոտ 1000 մասնակից է բերել՝ մարդիկ, որոնց տարել են ճակատ, այնտեղ դեպք է եղել՝ նահանջի հրաման են տվել, հիմա իրենց բոլորի վրա քրեական գործեր կան, ու բոլորին պարտադրել են մասնակցել երթին։ Որոշներին ասել են՝ ձեզ հետ մարդիկ բերեք։

Բավականին շատ մասնակիցներ են եղել ԱԻՆ-ից, բանակից՝ նույնպես»,-ներկայացրեց Սամսոնյանը՝ նշելով, թե դրանք քրեական հանցագործություններ են, որոնց համար պատասխան են տալու կազմակերպիչները։

Նա հայտարարեց նաև, որ փաստ է ստացել, որ անգամ Վարդենիսի հոգեբուժարանից բերել են 80 հոգի, այդ թվում՝ բուժվողներ։

Սամսոնյանի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հարձակվել եկեղեցու վրա,  ճնշել հոգևոր հովիվներին։ «Նա այդ հրահանգն արդեն տվել է, քանի որ եկեղեցին հրաժարվել է մասնակցել Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ երթին։ Պետք է մտածել եկեղեցին պաշտպանելու մասին»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել