Նիկոլն ամեն ղալաթ անելիս հղում է անում «ժողովրդին», մենք էլ այդ կուտը հաճախ ուտում ենք ու դարդ անում, թե. «ա՜խ այդ անհասկացող ժողովուրդը, որին Նիկոլը ոնց ուզում ֆռցնում է»։
Ծը։
Նիկոլի «ժողովուրդը» իրականում շատ կոնկրետ խմբեր են, որոնք, բնականաբար, ամբողջ ժողովուրդը չեն և գոնե պատերազմից հետո արդեն ժողովրդի մեծամասնությունն էլ չեն։
Նիկոլին անկեղծ աջակցող ոչ մեծ խումբ կա՝ հիմնականում զրոյական մեդիագրագիտությամբ, գուշակների «ստույգ կանխատեսումներին» հավատացող, կյանքից բոլոր հույսերը կտրած մարդիկ են։
Դավաճանին աջակցող մնացած խմբերն այսպես կամ այնպես ուղիղ շահ ունեն՝ սկսած աղանդավորական որոշ ցանցերից, վերջացրած հեղաշրջման շնորհիվ պաշտոններ ստացած թրաշամանուկներով և իրենց գերդաստաններով։
Այնպես որ եկեք պայմանավորվենք և առանց այն էլ չափից շատ մաշած ու չարչրկված «ժողովուրդ» բառը խնայենք և չօգտագործենք այն երեկ Եռաբլուրում ծառերի վրա բարձրացող կապիկներին, հռհռացող «սգավորներին», կեղծ «կռվող տղերքին» և նմանատիպ այլ կերպարներին նկարագրելու համար։
Մի կարևոր բան էլ արձանագրենք...
Նիկոլն ու Աննան ինչ համակարգի կպան, ինչ գաղափարից խոսեցին, ինչ բառ արտաբերեցին՝ ամեն ինչ քանդեցին ու պղծեցին։
Ազգ, պետություն, ինքնիշխանություն, բանակ, Հայաստան, հող, օջախ, քաղաքացի, ժողովուրդ, ընտանիք, աշխատանք, ազատություն, հեղափոխություն, պայքար, խաղաղություն, պատերազմ, սուգ, կարեկցանք, բարեգործություն, ապագա, մշակույթ, կրթություն և այլն, և այլն։
Եկեք գոնե մենք այս բառերին խնամքով վերաբերվենք, փորձենք վերադարձնել դրանց սկզբնական լուրջ՝ մոլագար ու կեղծավոր խեղկատակների բերանով չպղծված, իմաստները...
Իսկ «նիկոլական իրականությունները» նկարագրելու համար այլ բառեր կան, օրինակ՝ #նիկոլսիքտիր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել