Միայն ես տասնյակ ահազանգեր եմ ստացել՝ «դավաճանների երթին» մասնակցելու համար վարչական ռեսուրսի, «օլիգարխիկ ռեսուրսի», «աղանդավորական ռեսուրսի» տոտալ օգտագործման մասին։
Դավաճանի խարան չկրելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին օգնելու համար մենք՝ տասնյակ փաստաբաններս, երեկ մեր մասնագիտական լիակատար աջակցությունն առաջարկեցինք ձեզ, «ստիպմա՛ն» ենթարկվող հայրենակիցներ, և, այո՛, այդ հայտարարության հետքերով մեզ արդեն եղել են դիմողներ։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ բացատրվել է՝ ում դիմել, եթե ստիպում են, և հետո ոչ ոք չասի․ «Մեզ ստիպեցին, և մենք քայլեցինք»։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։ Ձեզ ամեն ինչ մանրամասն ու բազմիցս բացատրվել է՝ ինչպես եղավ ազգային աղետը, և հետո ոչ ոք չասի․ «Մենք մոլորյալ էինք և մենք քայլեցինք»։ Մոլորյալ լինելու ժամանակներն արդեն անցել են։
Դուք բոլորդ ունեցել եք և դեռ ունեք շանս՝ չկրելու դավաճանի խարան։
Բայց, իհարկե, ընտրությունը ձերն է։ Անձամբ ես կողմ եմ, որ Շուշի հանձնող ԲՈԼՈՐ ստահակներն ինքնաբացահայտվեն, և ուրախ եմ, որ առանձին լրատվականներ արդեն իսկ հայտարարել են, որ լուսանկարելու են «դավաճանների երթի» ԲՈԼՈՐ մասնակիցներին։
Հ.Գ. Անձնական խնդրանք ունեմ. պարտադիր բերման ենթարկել ու ձեր կողքին քայլեցնել Արծրունին։ Հենց առաջին շարքում։ Սկզբից մինչև վերջ։ Իսկ վերջը Եռաբլուրի դարպասներն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել