Lurer.com-ը գրում է․

Կապանում արդեն ավարտվում են նոր սահմանի սահմանազատման աշխատանքները: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը Կապանում է գտնվում որպես հրամանատար, քանի որ այնտեղի նոր դիրքերը հսկում է Քաջարանի զորքը:

Ինչպես նշեց Քաջարանի քաղաքապետը մինչև այս նոր դիրքերը, ավելի նպաստավոր դիրքում էին, սակայն հիմա այլ դիրքեր ենք զբաղեցրել. «Այսպես մեզ ետ-ետ մղելով՝ բերել, նստացրել են նախկին ԽՍՀՄ-ի գծած սահմանի վրա: Բավականին ետ ենք եկել՝ մոտ 18-20 կմ-ով զիջել ենք մեր դիրքերը թշնամուն»,- ասաց Փարամազյանը:

Ըստ վերջինիս՝ հիմա այնպիսի դիրքերում են, որտեղից ետ քայլ այլևս չեն էլ կարող անել. «Եթե հանկարծ գան, ասեն էլ էլի ետ գնացեք, այլևս տեղ չունենք նահանջելու, էլ ո՞ւր գնանք»,- ասաց Քաջարանի քաղաքապետը, որը հսկում է Կապանի նոր դիքերը:

Զվարթ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել