Pastinfo.am-ը գրում է․

Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում քաղաքացիները Քարահունջի հատվածում՝ Մեղրի տանող Ճանապարհին երկրորդ օրն է փակել են ճանապարհները։ Պահանջում են չեղարկել դիրքերը թշնամուն հանձնելու ՀՀ ՊՆ-ի որոշումը և կոչ են անում սյունեցիներին միանալ, պայքարել դավաճանների դեմ, ովքեր ժամ առ ժամ թշնամուն հանձնում են պապական հողերը։

«Այսօր Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգի առաջ է։ Խնդրում ենք մեկ մարդու պես միանալ մեր ակցիային և անհայրենիք իշխանությանը տեղ հասցնել, որ պետք է վերջ տա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին և հրաժարվի այն ամենից ինչ արվում է»,- այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալը, նշեց, որ երեկվանից պատասպխաններ չունեն ու մտավախություն ունեն, որ Արցախի նման՝ հողերը կհանձնեն թշնամուն՝ առանց աղմուկի։

«Ամեն օր լսում ենք, որ խոսքը չի վերաբերվում Հայաստանի պետական սահմաններին, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել՝ ո՞րն է Սյունիքի պետական սահմանը։ Մենք գիտենք որն է, բայց այն գործիքակազմը, որ իշխանություններն են օգտագործում սահմանագծման համար, դա թուրքերի սկզբունքն է»,- ասաց համայնքի ղեկավարի տեղակալը։

Սյունեցիներն ասում են՝ մարզը վտանգում են, որով մի օր այն հաստատ կկորցնեն։ Հիմա իրենք չեն պատրաստվում ծախված գործընթացի մասը դառնալ։ Ելքն էլ պատկերացնում են՝ կառավարությունը պետք է հեռանա ու ղեկը հանձնի մարդկանց, ովքեր կկարողանան շտկել իրավիճակը։
Համայնքի ղեկավարի տեղակալը հավելեց, որ ըստ քարտեզի՝ մի քանի կմ ճանապարհով՝ մինչև Որոորոտան գյուղի շրջակայքը անցնելու են ադրբեջանի տարածքով։

«Գորիս համայնքում տեղ կա մի քանի մետր է, տեղ կա համայնքը ադրբեջանի կազմի մեջ է մտնում։ ՀՀ-ն սնուցող գլխավոր մայրուղին, որը կապում է Հայաստանը Իրանին, վտանգված է։ Կիլոմետրերով տարածքներ անցնում են թուրքին»։

Սյունեցիները մի շարք հարցեր ունեն՝ ո՞վ է երաշխավորելու անվտանգությունը, ո՞վ է երաշխավորելու, որ դեպի Որոտան ճանապարհին իրենց գերի չեն վերցնի և ո՞վ է վերջապես պահպանելու Հայաստանը։ Ողջունում են, որ ճանապարհը հսկելու են սահմանապահները, բայց համոզված չեն, որ 100 տոկոսով կապահովվի մարզի և բնակիչների անվտանգությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել