News.am-ը գրում է․

Ո՞ւմ պետք է ներկայացնի այդ իշխանությունը։ Մենք աշխատանքային մակարդակում քննարկումներում իմ հաժարականի պահանջը ձեւակերպում ենք «էլիտար բունտ», որի իրական նպատակը իշխանությունը ժողովրդից խլելն է։ Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՀՀ նախագահի եւ Հայոց կաթողիկոսների՝ իր հրաժարականի կոչին ու հորդորին։  

«Հարցն այն է՝ ժողովո՞ւրդն է ձեւավորում իշխանություն, թե՞ ինչ-որ մարդիկ փակ սենյակներում, փակ քննարկումների ու պայմանավորվածությունների արդյունքում։ Սրանում է ամբողջ պրոբլեմը։ Ես արդեն ասացի, որ ինձ ժողովուրդն այդ կարգավիճակը տվել է ի պահ, դուք ասում եք, որ կան մարդիկ, խմբեր, որ պահանջում են իմ հրաժարականը, բայց կան մարդիկ, որոնք ինձնից պահանջում են հրաժարական չտալ։ Եվ իմ հարցը նույնն է՝ ինչու իմ հրաժարականը պահանջող մարդիկ չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ես ասում եմ՝ եկեք կենտրոնանանք իրավիճակը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում կայունացնելու վրա եւ մտածենք հետագա անելիքների մասին։ Իսկ ինչ է լինելու այդ անցումային շրջանում, այդ անցումային շրջանում տեղի ունեցողի պատասխանատվությունն ում վրա է լինելու։ Ի վերջո, ես պատասխանատո՞ւ եմ հետագա իրադարձությունների համար, իհարկե, պատասխանատու եմ։ Կան ինձ ուղղված մեղադրանքներ, բայց ընդդիմությունը չի նկատում այդ մեղադրանքների հակասությունները, ընդդիմությունն ինձ մեղադրում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելու համար, բայց նաեւ հայտարարում է, որ չի ձեռնարկելու որեւէ քայլ ՀՀ վարչապետի ստորագրությունն այդ փաստաթղթից հետ կանչելու ուղղությամբ։ Նրանք ընդունում են, որ փաստաթուղթը ստորագրվել է մի իրավիճակում, որ հնարավոր չէր չստորագրել։ Ես հայտարարել եմ, որ ինձ համարում եմ ստեղծված իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն, բայց ես ուզում եմ պատասխանատուն ու մեղավորը չշփոթեն իրար հետ։ Հիմա, երբ ես հայտարարում եմ ինձ թիվ մեկ պատասխանաուն, դրա հիմնական մեղավորները փորձում են 25-30 տարիների իրենց չարածի հետեւանքը, իրենց հակապետական գործունեությունը բարդել մեզ վրա։ Եվ այս երեւույթը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։ Ի վերջո, Հայաստանի նախկին պաշտոնյաներից եւ ներկա պաշտոնյաներից քանի հոգի են միլիոնատեր, քանի հոգի օֆշորներում, Ամերիկաներում ունի առանձնատներ, ներդրումներ», ասել է Նիկոլ Փաշինյան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել