Pastinfo.am-ը գրում է․

Դիմում եմ բոլոր քաղաքացիներին՝ բոլորդ դուրս եկեք՝ պայքարելու զինված ուժերի անօրինական քայլերի դեմ, հորդորում եմ՝պատժել բոլոր մեղավորներին և իշխանության բերել ոչ կուսակցականների, որոնք կարող են երկրում փոփոխություն բերել, բավական է: Անհետ կորած զինծառայողների ծնողների ակցիայի ժամանակ ասաց ծնողներից մեկը.

«Եկեք մեր գերեվարված և զոհված երեխաների հիշատակը վառ պահենք և պայքարենք հաջորդ սերնդի համար, որպեսզի հաջորդ սերունդը այսպիսի ահավոր դեպքերի չհանդիպի»,-ասաց նա:

Դիմելով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, անհետ կորած զինվորի ծնողը հորդորեց՝ հեռուստատեսությամբ հատուկ հաղորդման միջոցով տեղեկություն տրամադրել անհետ կորած զինվորների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել