Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը ու ևս մեկ ուրիշ ադրբեջանցի 2014-ին կարողացել էին ներթափանցել Արցախ, գերեզմանի մոտ սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, կատարել այլ հանցանքներ ևս։ Նրանցից մեկը սպանվեց հայկական ուժերին դիմադրություն ցույց տալիս։ Այս երկու տականքները ձերբակալվեցին ու դատապարտվեցին։
ՀՀ-ն այսօր նրանց վերադարձրեց Ադրբեջանին։ Նրանք հավասարեցվեցին հայ ռազմական և քաղաքացիական գերիների հետ։
Ադրբեջանում տեղի կունենա նոր ռամիլսաֆարովների հերոսացման արարողություն։
Սա՞ է մեր պետականությունը։ Լավ, գոնե
կգա՞ն արդյոք մեր գերիները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել