Ցանկացած գաղափարի շուրջ էլ կարող է աղանդ ստեղծվել, ու պարտադիր չէ, որ անպայման կրոնական լինի։ Աղանդը կարող ստեղծվել քաղաքական գաղափարի շուրջ, բիզնես գաղափարի և այլն։
Վտանգավորը տոտալիտար աղանդներն են, որոնք բնութագրվում են մի քանի տարբեր հատկանիշներով, օրինակ.
• Առաջնորդի անձի պաշտամունք
• Աղանդի հետևորդների հնարավորինս մեկուսացում ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներից
• հետևորդներին անընդհատ զբաղեցնել, որպեսզի ժամանակ չունենան շունչ քաշելու և աղանդի ղեկավարների համար անհարմար հարցեր տալու
• արտաքին՝ լրիվ հրեշացված թշնամու կերպարի ստեղծում
և այլն, և այլն։
Ամենակարևոր հատկանիշը սակայն այն է, որ աղանդի ղեկավարներն ամեն գնով՝ ընդհուպ մինչև սպառնալիքներ, շանտաժ, ֆիզիկական ուժի կիրառում, հետ են պահում աղանդի վերնախավի ներկայացուցիչներին աղանդից դուրս գալուց։
Եթե մարդը չկոտրվեց և այնուամենայնիվ դուրս եկավ աղանդից, նրան միանգամից հրեշացնում են, ամենավերջին վիրավորանքներն իրեն ուղղում, այդ մարդու մասին կեղծիքներ տարածում, փորձում նրան առավելագույնս մեկուսացնել աղանդի այլ անդամներից, արգելում են ցանկացած շփում։
Ըստ էության, նիկոլությունը ոչ թե քաղաքական շարժում է, այլ ծայրահեղական քաղաքական աղանդ։
Իր աղանդի ներսում Նիկոլը ստեղծել է այլընտրանքային սոցիալական իրականություն, որում ամենամեծ թշնամին նախկիններն են, փրկիչը՝ հենց ինքը, որում նա հզոր ապտակներ է տալիս Ալիևին և Էրդողանին, իսկ Թրամփին ու Պուտինին ասում ա, թե որը որից հետո ա և որում մարդու արժեքը, կշիռը որոշվում է միայն ու միայն Նիկոլի անձին մոտիկությամբ...
2018-ի ապրիլին Հայաստանում հաղթեց նիկոլականների աղանդը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել