Ինձնից արվեստագետի հանդուրժողականություն չսպասեք: Ունակ եք` լռեցրեք ինձ: Ոչ` լսեք:
Ամեն ԾԱԽԱԾ զինվորի կյանքի համար պատասխան եք տալու:
նիկոլաժեխ, դու ինձ հետաքրքիր չես: Քո կյանքով կապրես, սերիալներդ կնայես ու նիկոլիդ կկարոտես:
Հանրահայտ դեմքեր, որ կոչեր էիք անում գնալ զոհվել արդեն իսկ ծախած կռվում: Նկարվողներ ու նկարողներ, ո՞նց եք ձեզ զգում։ Ինչ-որ մեկը ոգեշնչվեց ձեր խոսքերից ու գնաց: Գնաց՝ չիմանալով, որ իրեն արդեն դավաճանել են: Գնաց ու արդեն չկա:
Չգիտեիք` հավատում եմ: Իսկ հիմա գիտե՞ք։
Ձեզնից ոմանք արտահայտվեցին ու պարզ հնչեցրին իրենց դիրքորոշումը, հարգում եմ: Բայց կան մարդիկ, ովքեր մինչ օրս լուռ են:
Կիսալղոզածն այլևս չի անցնում, այսպիսի ժամանակներ են: Կա՛մ աջակցում եք նիկոլին, կա՛մ պահանջում նրա հրաժարականը: Երրորդ տարբերակը շատ հեռացել է բարոյական համարվելուց:
Գեներալներ բարձրաստիճան, դե, եթե դուք էլ եք շարունակում լռել` ո՞րն է ձեր ուսադիրների արժեքը։
Բարոյական աջակցությունը հաճելի երևույթ է, բայց կենսագրությունը չի մաքրում:
Տղերք, ներեք: Ինձ էլ ներեք: Ես էլ կռվի օրերին հասկացել եմ ու չեմ խոսել: Բայց խոսում եմ հիմա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել