«Նիկոլը շռայլորեն աստղեր ու հերոսի կոչումներ բաժանեց` ՊՆ-ն հպարտությամբ կատարեց: Ոմանց` արժանի: Ոմանց` լռելու համար: Ոմանց` հավատարմության: Իսկ շատ իրական հերոսներ վաղը կիմանան, որ ոչինչ չեն արել: Կզարմանան, կտխրեն ու լուռ կշարունակեն ծառայել երկրին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Նա նաեւ հավելել է.

«ՊՆ-ի պատկերացումը արդարության մասին ձեւավորվում է ըստ հրամանի: Ըստ...ըստ...ըստ... Ու այդ բոլոր «ըստ»-երով սկսում են ձեւավորել հասարակական կարծիք` ԸՍՏ շեֆի հրամանի: Կխանգարեմ: Արդարության մասին իմ պատկերացման մեջ «հրամանի» բաղադրիչը բացակայում է` մասնագիտությունս թույլ է տալիս ինձ լինել ազատ մարդ: Ժամանակի հետ ես կպատմեմ, գուցե եւ նկարեմ բազում սիրուն պատմություններ համեստ հերոս տղերքի ու աղջիկների մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել