Այսքան սխալներից, կործանարար պատերազմից, մարդկային զոհերից, տարածքային կորուստներից, ազգային նվաստացումից, Բաքվի զորահանդեսից հետո, եթե այս հրապարակում 2018 թվականին կանգնած մարդկանց մեջ կա դեռևս մեկ հոգի, որը չի ընդունել իր աններելի սխալը և պատրաստ չէ ավելի մեծ ոգևորությամբ ու ուժով դուրս գալ փողոց ու պահանջել այդ ամենի հեղինակ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուրեմն նա հայ ժողովրդի թշնամին է՝ արժանի ամեն տեսակ պարսավանքի, ստորացման և հայհոյանքի։ Այդ մարդիկ դառնալու են իմ թշնամիները, օտար թշնամուց վատը: Ամեն մարդ սխալվելու իրավունք ունի, սակայն անգիտակից ամբոխի վերածված զանգվածը կործանարար է ողջ հասարակության և պետության համար։ Պետք է կարողանալ ժամանակին կանգ առնել, ուղղել սխալը և առաջ շարժվել, հակառակ դեպքում դուք կործանվելու եք՝ Ձեզ հետ կործանելով նաև մեզ և ամենաթանկը՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել