Amerikayidzayn.com-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ համաձայնագրեր են ստորագրել: Առիթը Ադրբեջանի իրենց բնորոշմամբ «Հաղթանակի» շքերթն էր, որին մասնակցել է նաև Էրդողանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովըստորագրել մուտքի արտոնագրերի փոխադարձ համաձայնագրումփոփոխություններ կատարելումասին փաստատուղթ:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև մեդիա ոլորտում Թուրքիայի և Ադրբեջանիմիջև ռազմավարական համագործակցության մասին, որը ստորագրել են Թուրքիայի կապի տնօրեն Ֆահրեթին Ալթունը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Ստորագրվել է առևտրի պայմանագիր BMC ընկերության և Բաքվի տրանսպորտային ղեկավարության միջև, կնքվել է նաև 5-ամյա սպասարկման պայմանագիր BMC AZ-ի և Ադրբեջանի մայրուղիների պետական գործակալության միջև:

Փոխըմբռնման հերթական հուշագիրը ստորագրել են Թուրքիայի նախագահի ներդրումային գրասենյակի ղեկավար Ջոն Դաղլիօղլուն և Ադրբեջանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանգործակալության նախագահ Օրհան Մեմեդովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել