Ազգի և պետականության համար ամենավտանգավոր, կործանարար տեսությունը մարդուն հայրենիքից վեր դասելն է:

Պետության քաղաքացիները երկրի, հողի անվտանգության երաշխավորներն են: Մարդիկ ծառայում են բանակում, պահում սահմանները, կռվում հայրենի հողի համար, եթե պետք է, նաև զոհվում, որպեսզի ապահովեն իրենց հետագա սերունդների անվտանգությունն ու շարունակականությունը նույն այդ հողի վրա՝ որպես պետություն:

Երբ մարդը ավելի բարձր է դասվում, քան պետությունը և հայրենի հողը, սկսվում է պետականության կազմաքանդումը:

Երբ հայրենիքը զոհաբերվում է զինվորին, կտրվում է այդ զինվորի, մարդու, քաղաքացու ուղիղ կապը իր ապագայի, իր հետագա սերունդների հետ, քանի որ տարածքի կորստով դու կարճաժամկետ ապահովում ես ներկայում ապրող մարդկանց մի մասի կյանքը, բայց դրա դիմաց վտանգում ես, կարելի է ասել՝ ոչնչացնում ես ապագայում ապրող քաղաքացիների գոյությունը՝ որպես պետականություն ունեցող ազգ:

Սա շատ լավ են գիտակցել համաշխարհային կորպորացիաները՝ դրամաշնորհային քարոզչությամբ մարդկանց համոզելով, որ «մարդու իրավունքները վեր են ամեն տեսակ հայրենիքներից», որ «հայրենիքն ու տարածքը պետք է զոհաբերել մարդուն»:

Այդպես քարոզում էին համաշխարհային պատերազմների ժամանակ, այդպես քարոզում են նաև այսօր՝ քայքայելով պետականության գիտակցումը ազգերի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել