Ադրբեջանը պատերազմե՞լ է արդյոք ՀՀ-ի դեմ․
Հարց ՀՀ իշխանություններին․
2020թ․ արցախյան պատերազմի ժամանակ ՀՀ բանակը մասնակցե՞ց արդյոք ռազմական գործողություններին, եղա՞վ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի բախում։
Պաշտոնապես՝ ոչ։ Արցախում կռվել են մի կողմից՝ Արցախի ՊԲ զորքը, մյուս կողմից՝ Ադրբեջանի, Թուրքիայի զինված ուժերը և ահաբեկիչները։
Երկրորդ հարց․ այդ դեպքում ինչպե՞ս է Ադրբեջանը համարվում հաղթանակած կողմ, առավել ևս՝ Հայաստանին հաղթած, եթե չի եղել պատերազմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, եթե ՀՀ-ի ԶՈՒ-ն Արցախում կռվելու հնարավորություն չի ունեցել։
Իմ անձնական կարծիքով՝ մեր ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մեծագույն սխալ էր ՀՀ ԶՈՒ-ին լայնամասշտաբ կերպով Արցախ չմտցնելը։ Եթե ՀՀ բանակը այդկերպ մտներ պատերազմի մեջ, գուցե դրությունը բոլորովին այլ կերպ լիներ։ Մի բան է, երբ թշնամու դեմ կռվում է 30,000 զինվոր, այլ բան, երբ 75,000։
Հետևաբար, Ադրբեջանը հաջողության է հասել Արցախի դեմ պատերազմում, բայց ոչ երբեք ՀՀ-ի։ Առաջարկում եմ նաև ՀՀ իշխանություններին և քաղաքական գործիչներին այս գործոնը հաշվի առնել՝ հրապարակային ելույթներում և ապագա բանակցությունների ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել