Եթե որևէ մեկին թվում է, թե ադրբեջանա-թուրքական դաշինքը բավարարվել է ձեռք բերածով, և ժամանակն է խաղաղ առևտրի, դիվանագիտական հարաբերությունների կամ այլ խոսքերով, «համակեցության», թող լսի Բաքվի բռնապետի երեկ արտաբերած՝ Երևանի, Սյունիքի և Գեղարքունիքի մասին հայտարարությունը և Էրդողանի՝ Էնվեր փաշայի պիղծ հոգու «լուսավոր լինելու» վերաբերյալ պնդումը։
Այս դաշինքի կողմից Հայաստանի հանդեպ շարունակվում է ընթանալ հոգեբանական լայնածավալ պատերազմ, որի նոր թափով փաստացի մեկնարկի ականատեսը եղանք տխրահռչակ զորահանդեսի և դրա ընթացքում արտասանված «ճառերի» տեսքով, իսկ դա չնկատելու տալը և մեր հասարակությանն իբր «համակեցության» պատրաստող մեզանում առկա ոչ պակաս տխրահռչակ մոտեցումները պետք է դատապարտվեն ի սկզբանե և խանձարուրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել