Ազգային ժողովի հետ կառավարության այսօրվա հարց ու պատասխանը ևս մեկ անգամ վկայեց, որ մեր երկրում կա մեկ օրակարգ: Ընդդիմադիր պատգամավորների հարցերը մեկն էին. “ՆԻԿՈ՛Լ, երբ ես ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տալու”: Լուսավոր Հայաստան կուսակցությունը պահանջում է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պահանջում է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ, արտախորհրդարանական բոլոր ուժերը պահանջում են ՀՐԱԺԱՐԱԿԱՆ, և արտահերթ ընտրություններ: Ժողովրդի մի ստվար հատված, փողոց դուրս գալով, պահանջում է ՀՐԱԺԱՐԱԿԱՆ:
Եվ դեռ կան մարդիկ, որոնք Նիկոլից որևէ դրական բա՞ն են սպասում:
Նիկոլի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ դարձել է երկրի ներքաղաքական միակ օրակարգը: Մնացյալ հարցերը՝ զուտ ժամանակի անտեղի վատնում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել