Ինձ մոտ տպավորություն է, որ ոմանք անխնա չարաշահում են հազարավոր մարդկանց համբերությունը։
Մենք ունենք ահռելի քանակությամբ անհետ կորածներ, որոնց մեծ մասը զոհվել է և դեռևս չունի գերեզման։ Փոխարենը՝ անհետ կորածների որոնողական աշխատանքներին ներգրավված են անհամաչափ քիչ թվով մարդիկ, ինչի արդյունքում աշխատանքների տեմպը և եղանակային փոփոխությունները հանգեցնելու են էապես քիչ թվով դիակների հայտնաբերման։
Ավելին՝ հրադադարից անցել է մոտ մեկ ամիս, իսկ ՀՀ կառավարությունը դեռևս ձեռք չի բերել ԴՆԹ փորձաքննության լրացուցիչ սարք։ Առկա մեկ սարքավորման հույսին մնալով՝ բոլոր մասունքների լրիվ փորձաքննության համար կպահանջվի մի քանի տարի։ Այսինքն՝ անհետ կորածների ծնողները կարող է տարիներով սպասեն, մինչև առկա մասունքների հիման վրա հաստատվի, որ իրենց որդին զոհվել է։
Ուրեմն, երբ հաջորդ անգամ Ձեր մտքով կանցնի «զոհերի գերեզմանը հարգելու» պատճառաբանությամբ չպայքարելու մասին իշխանական նենգ փաստարկը, հիշե՛ք, որ կան մարդիկ, որոնք հիմա պայքարում են նաև նրա համար, որ անհայտ զոհերը գերեզման ունենան!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել