Style.news.am-ը գրում է․

Հաղորդավարուհի Մանե Գրիգորյանն անդրադարձել է այս տարի Ամանորը նշելուն, այս օրերին մարդկանց ակումբներ հաճախելուն։ Ֆեյսբուքյան իր էջում հաղորդավարուհին նոր գրառում է կատարել․

Չէի ուզում խոսել էս թեմայով, բայց լուրջ չեմ հասկանում էլի։
Դեռ 15 օր առաջ իմացա,որ Երևանի ռեստորաններում ամանորին էլ տեղ չկա, հետո հանրությունը սկսեց քննադատել հրապարակներում տոնածառեր չտեղադրելու որոշումը, մի քանի օր է քաղաքի ակումբներում տեղ չկա՝ մարդիկ զվարճանում են...
Ցուցակը իրականում երկարա, բայց իմ գիտակցության մեջ չի տեղավորվում այս կարգի զվարճանքի սիրտ ունեցող մարդկանց տեսակը։
Ինչն է՞ այդքան զվարճալի, զոհերի, անհետ կորածների, վիրավորների թիվը, թե՞ անտուն մարդիկ կամ պատերազմի արդյունքը։
Հ.Գ. Երեխաների համար ամանորյա տրամադրություն տանը ստեղծեք, տարեք սահադաշտ, ներկայացումներ, բայց հարգեք հազարավոր մարդկանց վիշտը, թեև սա բոլորի ցավը պիտի լիներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել