News.am-ը գրում է.

Պատերազմը չի ավարտվել, ընդամենը հրադադար է կնքվել , որը ավելի մեծ վանգի տակ է դրել հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը, քանց  նախկինում, որ ունեինք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության  նախկին պատգամավոր  Սուրեն Մանուկյանը:

«Շատերը չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու սրանից հետո, շատ ծանր պայմաններ է ստեղծվել ՀՀ-ի համար, քանի որ ունենք հազարավոր փախստականներ, տնտեսական ծանր վիճակ, 5000 զոհ  եւ 8000-ից ավելի վիրավոր, գումարած դրանց կապիտուլյացիայի փաստաթուղթ»,-ասաց նա:

Սուրեն Մանուկյանի կարծիքով` պարտված ղեկավարը չի կարող  ՀՀ քաղաքացու շահերն արդյունավետ պաշտպանել. «Մենք տեսնում ենք, որ 6000 քառակուսի մետր տարածք ենք տալիս, բայց մեր գերիների հարցը մնում է օդում կախված: Դրա համար ասում ենք, որ օր առաջ պետք է փոխվի վարչապետը, որ կարողանանք որոշակի հարցեր Հայաստանի օգտին լուծել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել