News.am-ը գրում է.

Սյունեցին չի արտագաղթելու, չի լքելու իր հայրենի գյուղերը, այլ ամուր մնալու է եւ պահելու է իր սահմանները անառիկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը` անդրադառնալով կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մարզում ստեղծված նոր իրավիճակին:

«Սյունիքի մարզն  այժմ սահմանապահ է դարձել, մենք որ չպահենք, ո՞վ է գալու պահի էս սահմանները: Այսօր բազմաթիվ խնդիրներ են մեր առջեւ ծառացել, որոնցից ամենակարեւորը սահմանների խնդիրն է, որը պետք է ամրացնենք: Երկրորդը` անասնապահության խնդիրն է, որ 50 հազար գլուխ անասուն ենք ունեցել, որոնց համար արոտավայր է հանդիսացել ազատագրված տարածքները մինչեւ Ջաբրայիլ, Արաքսի ափերին, հիմա էդ տարածքները չկա, անասուններին էլ եկել են ժողովրդին խաբելով ջրի գնով վաճառել, տարել են, այնինչ կարելի էր Իրան արտահանել ավելի բարձր գնով: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել