Պատերազմի հետևանքով իրենց տները, ունեցվածքը, հարազատներին կորցրած մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադրություն և նրբանկատություն դրսևորել:
Կապ չունի՝ պետական մարմին ե՞ս ներկայացնում, նրանց հետ պաշտոնապես ե՞ս առնչվում, թե՞ ուղղակի պարզ մարդկային հարաբերություններով:
Ստեղծված ծանր իրավիճակում նրանք շատ ժամանակ մեզանից ոչինչ չեն ակնկալում՝ ուղղակի պարզ մարդկային վերաբերմունք:
Առավել քան երբևէ, մենք բոլորս միմյանց կարիքն ունենք՝ հաղթահարելու այս ծանր փորձությունն ու մեր ժողովրդին հասցված ծանր աղետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել