ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք այսքան ուշադիր չէի հետևել, լրահոսը այսքան չէի թերթել։

Բայց ինչ արած, Արցախում տեղի ունեցողի համապարփակ տեղեկատվություն հիմնականում այստեղ եմ գտնում։

Բնակարանաշինությունից՝ առողջապահական ծրագրեր, հումանիտար օժանդակությունից՝ ականազերծման աշխատանքներ։

ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում ու այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել