Դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի կայունացման հետևանքով արդեն իսկ գրանցվել է բենզինի թանկացում: Թանկացել է նաև ԱԳԼՃԿ-ներում գազի գինը:

Չնայած Կենտրոնական բանկը երկրում փոխարժեքի ներկա տատանումները բացատրում է ապագա տնտեսաքաղաքական հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությամբ, սա որևէ կերպ չի նշանակում, որ դրամի արժեզրկման այսօրվա միտումները պակաս վնասաբեր հետևանքներ ունեն և կշարունակեն ունենալ տնտեսության վրա, այդ թվում՝ մասնավորապես շարունակվող թանկացումների տեսքով:

Իսկ թանկացումներ արդեն իսկ այս պահին նկատվում են նաև առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների շուկայում:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2020թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների 2,8 % գնաճ, որն առավելապես պայմանավորված է առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների գների բավական մեծ աճով, մասնավորապես՝ մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 1.9-20.5% գնաճով:
Միայն բանջարեղենի գնաճը 2020 թ.-ի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ կազմել է 20.5%:

2020թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով գնաճը կազմել է 1,6%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել