ԱԱԾ-ն իր հաղորդագրությունում նշում է այն մասին, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանի փողոցներում բողոքի ակցիա իրականացրածների մի մասը պարտադիր ժամկետային ծառայություն չի անցել, պատերազմին էլ չի մասնակցել։

ԱԱԾ, հատուկ կրկին հիշեցնեմ Արցախի նախագահի խոսքերը, որոնք այդպես էլ չհերքեցիք, որ ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանումը փախել է ռազմադաշտից, չի համաձայնվել առաջնագիծ մեկնել։

Արցախի նախագահի հայտարարությունից հետո կա՛մ դա պետք է հերքեիք, կա՛մ համազգեստ, ուսադիր հանեիք ու գետինը մտնեիք։

Դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի անձնական քմահաճույքները ապահովող խմբակ։

Տղերք, ամոթ է, էս ի՞նչ եք անում։

Հասկացեք, Նիկոլ Փաշինյանը իրավիճակը հասցրել է մի կետի, երբ մեր Արցախի շուրջ 80%-ն արդեն թշնամու վերահսկողության տակ է, Հայաստանի սահմանները՝ խիստ խոցելի, մի քանի հազար հայ մարդ է զոհվել, շատերը՝ հաշմանդամ դարձել, մեծ թվով մարդկանց ճակատագիր հայտնի չէ՝ գերեվարվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներում մնացած մարմիններ։

Իսկ դուք ինչո՞վ եք զբաղված, Նիկոլի կլոունադա՞ն եք ապահովում, դուք ամոթի, արժանապատվության մասին լրիվ մոռացե՞լ եք։

Մի արեք, հետ կանգնեք ձեզ, ձեր կառույցին ոչ հարիր պահվածքից և վերջապես զբաղվեք նրանով, ինչով պետք է զբաղվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել