Միգուցե պարադոքսալ է, բայց փաստ, որ, մեծ հաշվով, մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցն ամենևին էլ չի լուծվել։

Ընդհակառակը, դատելով բրիտանական ոչ բացահայտ հրահրմամբ Թուրքիայի դեպի Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ ընդլայնվելու անշեղ ձգտումից և դրան Ռուսաստանի հակազդեցությունից, որն այս պահին արտահայտվում է Հարավային Կովկասում ամրապնդվելով և այն «թուրանական» ծավալապաշտության դեմ ամրոցի վերածելու հեռագնա ծրագրով, վճռորոշ «մարտերը» դեռ առջևում են։

Այս ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը՝ որպես ազգ և հանրություն, պետք է արագորեն կարգավորի պետության՝ որպես համակարգի, գործառույթային կենսունակության վերականգման խնդիրը՝ ա) հնարավորին արագ և արդյունավետ լուծելու օպերատիվ կարևորության (մարդասիրական, սահմանազատման և այլ) հիմնահարցերը, և բ) հստակ գաղափարական ու ժամանակացուցային հիմքի վրա նախանշելու և ծրագրելու մեր պետության հեռանկարային տեսլականը։

Այս ամենին հասնելու առաջին քայլը ցավալի պարտության և նաև համազգային հոգեբանական ճգնաժամի խորհրդանիշ անձի հեռանալն է քաղաքական ասպարեզից և պոպուլիզմի աներկբա դատապարտումն ու բացառումը Հայաստանի հետագա կյանքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել