Նիկոլով ոգևորված, իսկ հետո Նիկոլից հիասթափված շատ-շատերը հարց են տալիս. «Ո՞վ կարող է դառնալ նոր առաջնորդ, որ երկիրն այս ճգնաժամից դուրս կբերի»։

Ես չգիտեմ, գուցե և կա այդպիսի մարդ, որը կիջնի հրապարակ, կասի մի քանի ճիշտ խոսք, ու հաստատուն քայլերով իր հետևից կտանի հայ ժողովրդին դեպի պայծառ ապագա, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ դրա հավանականությունը գրեթե զրոյական է։

Կյանքի փորձն ու գիտելիքներս էլ հուշում են, որ եթե այդպիսի մարդ գտնվի, ամենայն հավանականությամբ լինելու է հերթական պոպուլիստ խաբեբան։

Մի բան հաստատ գիտեմ. եթե նորից սկսենք մեսիաներ ու մարգարեներ գտնելու հույսով ապրել, ապա առը հա, թե մենք էս քաքից երբևէ դուրս կգանք։

Ես զգուշորեն կվստահեի այն խմբին, որը նախ՝

• հակաճգնաժամային միջոցների քիչ թե շատ հստակ ու տրամաբանական ծրագիր կներկայացնի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ (լավ, գոնե կարճաժամկետ ու միջնաժամկետ);

• ցույց կտա կադրային և նյութական ռեսուրս այդ ծրագիրն իրագործելու համար։

Գիտեմ, որ համարյա ֆանտաստիկ բան եմ ասում, որովհետև նույնիսկ խաղաղ ժամանակներում հայաստանյան կուսակցություններն առանձնապես չէին զբաղվում նման աշխատանքով։ Բայց առանց դրա ամեն անգամ կանգնելու ենք «չարյաց փոքրագույնը» ընտրության առջև, իսկ երբեմն այդ ընտրությունն էլ չի լինի։

#ռացիոնալԱզգայնականություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել