Ընդամենը մի քանի օր առաջ Բաքվի բռնապետը կրկին նվաստացուցիչ վիրավորանքներ հնչեցրեց Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հասցեին։

Մինչդեռ վերջինիս ստի և ատելության քարոզչամեքենան իր տգետ ներկայացուցիչներով որևէ կերպ չի հակադարձում դրան՝ իբր թիրախավորելով բացառապես ներհայկական տարբեր խմբերի և գործիչների։

Հայաստանի որևէ առաջին դեմք այս կերպ, այն էլ անարձագանք, չի նվաստացվել թշնամի երկրի կառավարչի կողմից, ուստի ակնհայտ է, որ պարտության խորհրդանիշ անձը ոչ մի դեպքում չի կարող հավասարը հավասարի նման հարաբերվել Բաքվի բռնապետի հետ։

#խեղկատակը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել