Մեր փափկասուն կինարմատներին (պրիչոմ՝ արական սեռի կինարմատներին էլ) թվում է, թե կարելի է ֆեյսբուքում նվնվալ, ասել, որ էլ պատերազմ չենք ուզում, էլ ուժ ու ռեսուրս չունենք, մենք էլ երեխա տալու չունենք, գերիներին բերենք՝ նոր ու այլ տիպի փափկամորթ բաներ գրել ու պատերազմ չի լինի:

Հիասթափեցնեմ ձեզ: Կարող եք մինչև ստեղնաշարի մաշելը տենց բաներ գրել, բայց դա պատերազմի վրա քիչ կազդի: Ավելի ճիշտ՝ հայանպաստ առումով չի ազդի, իսկ այ թուրքանպաստությունը գերագնահատելը դժվար է, որովհետև հատկապես հիմա պացիֆիզմը անթույլատրելի է:

Երիցս հիասթափեցնեմ ձեզ: Պատերազմն անխուսափելի է, իսկ որ բախտներս բերի՝ պատերազմները: Թուրքը չի հագեցել, թուրքը իր նպատակները չի փոխել, ինքը հիմա էլ Զանգեզուրն ա ուզում, Վայքը, Արարատն ու Արմավիրը: Մեծ հաշվով՝ թուրքը ուզում է Ալեքսանդրոպլի պայմանագրի պայմաններով Հայաստան, երբ Հայաստան չկա, Հայաստան կոչվածն էլ Երևան+Սևանի ավազանի սահմաններում գտնվող թուրքական վիլայեթ է: Ու թուրքը ձեր թուլությունը որպես հնարավորություն է դիտարկում, ոչ թե՝ որպես առաքինություն:

Ցավոք, ձեզանից շատերը դա չեն հասկանա, անգամ երբ թուրքը ձեր տներում ձեր աչքի առաջ ձեր երեխեքին մորթի, կնանիքիդ էլ բռնաբարի: Բայց կան մարդիկ, որ դա հասկանում են, կան մարդիկ, որոնք դեռ անհույս չեն՝ կհասկանան:

Պատերազմն անխուսափելի է: Թուրքի գիտակցական ու ձեզանից շատերի անգիտակացական ցանկությունն այն է, որ մենք ընտրենք խայտառակություն և ստանանք պատերազմ+խայտառակություն: Հայի ընտրությունը պետք է լինի պատերազմը՝ առանց խայտառակության: Հայը պետք է հասկանա, որ հիմա կա մենակ կյանքի մեկ իմաստ՝ ՀԱԿԱԳՐՈՀ, ինչ գին էլ այն արժենա, որովհետև հակառակ դեպքում կորցնելու ենք ԱՄԵՆ ԻՆՉ:

Ամենակարևոր ռեսուրսը հակագրոհի համար հայն է, իսկ զենքը ռուսներն էլ կտան: Մնում է ապացուցենք, որ էս երկրում անհայրենիք ժեխից բացի, կան բավարար թվով հայեր, իսկ այսօր հայ լինելը, առավել քան երբևէ, նշանակում է լինել ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ, որ հարկ եղած դեպքում անգամ կյանքդ զոհես հանուն Հայրենիքի: Ֆիքսե՛ք սա. ոչ մի առանձին վերցրած զինվորի/մարդու կյանքը ավելի թանկ չէ, քան ՀԱՅՐԵՆԻՔԸ: Ով հակառակն է կարծում, ինքը դավաճան Նիկոլի կուպեից է և անհայրենիք արարած է:

Լիրիկան և ողբը թողե՛ք, պետք է պատրաստվել պատերազմի, որը սարերի հետևում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել