Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ ապօրինի միջամտություն է թույլ տվել գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Ջեբրայիլի ուղղությամբ, ինչպես Փաշինյանն է պնդում։

Զինված ուժերի հրամանատարությունը նաև պետք է մեկնաբանի՝ հասկանանք, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ է ունեցել ՊԲ հրամանատարությունը, որն, ըստ Նիկոլի, փորձել է կարգավորել Աննա Հակոբյանը ՊԲ հրամանատարական կետում։

Ու ընդհանրապես, երկրի պաշտպանության հին ու նոր նախարաները՝ Դավիթ Տոնոյանն ու Վաղարշակ Հարությունյանը, պարտավոր են խոսել, պարզաբանել ընդհանուր իրավիճակը, հակառակ դեպքում Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ռեպրեսիաների գնալու և ձերբակալությունների շարք սկսելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել