Արդեն 2,5 տարի փաստերով խոսում ենք դավաճանների իշխանության ֆեյքային իրականության մասին: Փաստարկված ներկայացնում ենք ֆեյքերի ֆաբրիկայի հովանավոր օլիգարխներին, դրանց քաղաքական «կրիշ»-ներին և այլն: Արդեն ֆեյքերի վտանգավորության մասին խոսում է վերջերս ՀՀ-ում աշխատող միակ ինստիտուտը` ՄԻՊ-ը, որի հայտարարության մեջ ակնհայտ գրված է, որ ֆեյքերի ինդուստրիայով կոնկրետ զբաղվում են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչ-որ ժամանակահատվածում ֆեյսբուքյան մեծ ֆեյքերի ֆաբրիկաներին միացան նաև «պերֆեկթիվիներն» ու մնացած այլանդակ յութուբյան ալիքները: Սրանց հիմնական ֆունկցիան դավաճանների իշխանության հակառակորդների հասցեին կեղտոտ լուտանքներ թափելն ու ատելություն քարոզելն էր: Մենք դա էլ բացահայտեցինք` անուն առ անուն նեկայացնելով դրանց կատարողներին, փողը տվողներին և քաղաքական հայրերին, բայց որևէ արձագանք չստացանք իրավապահ մարմիններից:

Հիմա, երբ արդեն մոտենում է սրանց տերերի հատուցման պահը մեծ խուճապ է սկսվել սրանց շրջանում. ընկերական շրջապատներում սկսում են խոսել, որ իրենք դա չեն ցանկացել անել, որ Ալեն Սիմոնյանն ու Հովհաննես Մովսիսյանն իրենց ստիպել են և այլն: Հիմա հատուկ սրանց ու իրանց քաղաքական հայրերի համար եմ ասում` թե՛ դուք` կատարողներդ, թե՛ Ալեն Սիմոնյանն ու մնացածները էս տարիների համար պատասխան եք տալու: Բոլոր ֆեյքատերերն ու հայհոյանք գրողները, բոլոր «պերֆեկտթիվիներն» ու մնացած կեղտոտ «նորություններ» տարածողները պատասխան են տալու, ու հենց առաջինը էն մարդկանց առաջ, ում վարկաբեկել են ու մտել նրանց ընտանիքներ:

Չե՛ք մարսելու, չե՛նք ներելու, եթե անգամ Ալենի համար Աստված իջնի ու ներում խնդրի...Image may contain: 8 people, people standing, people sitting and suitImage may contain: 18 people

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել