Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ․ «Որպես Հայաստանի վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»:

Փաշինյանին աջակցող քաղաքական թիմի, համակիրների այն հայտարարությունները, որ այս ամենի համար պատասխանատու են նաև նախկինները, բանակը, պահեստազորայինները, սփյուռքը․․․ Փաստորեն, ըստ վարչապետի, չի համապատասխանում իրականությանը։

Այստեղ կա մեկ մեղավորը, մեկ պատասխանատու, և այդ մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Մենակ մի բան չեմ հասկանում․ եթե դրա միակ պատասխանատուն դու ես ու դա խոստովանում ես, որքան էլ որ իմ համար տարօրինակ է, ապա ինչո՞ւ ուղղակի չես հելնում ու հեռանաս։

Չկա՞ կողքդ ինչ-որ մարդ, ով դա քեզ կհուշի․ Նիկոլ, դա առաջին հերթին քեզ է պետք, հասկացիր։

Ո՞նց չես պատկերացնում, որ հազարավոր մարդկանց կորստի պատճառ, Արցախի մեծ մասը հանձնող մարդն ուղղակի չի կարող մնալ իր աթոռին։

Որքան ուշացնում ես, այնքան վիճակդ վատացնում ես։ Թող գնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել