Դեռ մի փոքր էլ ժամանակ պիտի անցնի մինչև իմ քույրերի ու եղբայրների մոտ գոյություն ունեցող պատրանքները, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել, ընկալումները հօդս կցնդեն, ինչն իր հերթին թույլ կտա մարդկանց համակերպվել խնդրի լուծման հետ:

Էս պահին աշխարհի ողջ տրամաբանությունն է ամփոփված «ընկալումների» մեջ: Ընկալումն է խորհրդավոր «նոր աշխարհակարգի» հենասյունը: Ընկալումների կառավարմամբ է ուղղորդվում աշխարհը: Օրինակ՝ կա ընկալում, որ ԱՄՆ-ն ազատ և դեմոկրատական երկիր է, թեպետ փաստացի այն երբևէ գոյություն ունեցած ամենաբռնատիրական համակարգն է, որտեղ կա 8 միլիոն դատապարտյալ ու 2,5 միլիոն ազատազրկված: Կա, օրինակ, ընկալում, որ Տեսլան հաջողակ ու բնության համար շատ օգտակար ընկերություն է, թեպետ այն երբեք շահույթ չի ունեցել ու շատ վնասակար է մոլորակի համար:

Ընկալումների վրա է հիմնված ողջ արևմտյան քաղաքակրթությունը` իր ամենաստորին դավանաբանական հիմքերից սկսած: Ավետարանական, ասել է, թե` արևմտյան մոտեցումը ամփոփված է ավետարանից վերցված ընդամենը մեկ նախադասության մեջ․ «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով… Ոչ թե գործերից» (Եփեսացիներին 2:8-9): Ավետարանականներն այս տողերը մեկնաբանում են տառացի ու պնդում են, որ փրկությունը հնարավոր չէ վաստակել, այն կարող է միայն շնորհվել ու շնորհվում է փրկությունը միայն նրանց, ովքեր կուրորեն հավատում են (sola fide) վերոհիշյալ տողերին (sola scriptura): Նրանք պնդում են, որ Քրիստոսը մեր բոլորիս մեղքերը քավել է ինքնազոհաբերությամբ, հետևաբար փրկությունը հնարավոր է ստանալ միայն Քրիստոսին հավատալով, դե իսկ սեփական մեղքերը խոստովանելը, ապաշխարելն ու թողություն խնդրելը իմաստազուրկ է: Կոպիտ ասած` մարդ կարա գործի քրիստոնեության տեսանկյունից ամենասարսափելի մեղքը՝ հպարտությունը, բայց կփրկվի ոչ թե այդ մեղքը խոստովանելու ու ապաշխարելու միջոցով, այլ, օրինակ, պրոֆիլին երկինք-աղունիկ-Քրիստոս կոլաժը պոստելով:

Թե կոնկրետ ինչպես է պետք արտահայտել վերոհիշյալ «հավատքը», հոտին կհուշի հովիվը, ով չպետք է լինի ձեռնադրված, հեչ պարտադիր չէ, որ ունենա կրթություն կամ վաստակ: Հովիվը կարա հուշի, որ պայմանական Քրիստոսին մարմնավորում է մարդասպան ահաբեկիչը, ու որ փրկությունը կլինի, եթե դրանց հավատաս ու իրենց դիմանկարներով կոլաժներ պոստես սոցիալական ցանցում, ձեռի հետ էլ ամենավերջին բառերով անիծես «անհավատներին»: Հավատքը հավաստող աղունիկների ու կապույտ երկնքի ֆոնին Քրիստոսի փոխարեն կարող են հայտնվել բազմաթիվ դերակատարներ՝ ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշերից մինչև այդ խորհրդանիշերին շատ մոտավոր նմանվող քաղաքական բառիգներ: Այստեղ անձերը էական չեն, կարևորը հավատալն է: Ցանկացած մտորում կամ կասկած դիտարկվում է որպես սրբապղծություն և պատժվում է` «փրկությունից» զրկվելով:

«Փրկությունը» շատ պանծալի է նաև, որովհետև երբեմն ունի շատ նյութական տեսք, օրինակ, ի դեմս աշխատավարձի այն հիմնարկում, որտեղ «հավատացյալին» տեղավորել է հովիվը: Այս «հավատացյալները» համարվում են աշխարհի ամենանվիրված վաճառականները, հետևաբար իրենց ռեսուրսի հիման վրա կառուցվող բիզնեսն առավել արդյունավետ է սպառողական աշխարհում` «Օրիֆլեյմից» սկսած մինչև «Էփլ»: Այդ ֆենոմենը մասնագետների կողմից ստացել է «ավետարանական մարկետինգ» անվանումը և առավել էֆեկտիվորեն շահագործվել է «Էփլ» ընկերության մարկետինգի տնօրեն Գայ Կավասակիի կողմից, իր պաշտոնը հենց այդպես էլ կոչվում էր՝ գլխավոր ավետարանիստ: Կավասակիի պարտականությունների մեջ էր մտնում անել այնպես, որ Այֆոն ունենալը դիտարկվի որպես փրկության գրավական: Այսինքն՝ լավ մարդ լինելու համար դու պետք է ունենաս Այֆոն, ոչ թե, օրինակ, Հուավեյ, ինչը թույլ կտար հնարավորինս շատ ծախել այդ ապրանքը:

Ստեղ կարևոր է հստակ հասկանալ, որ Այֆոն բռնող մարդու «փրկությունը» պայմանավորված է ոչ թե այն փողով, որը նա վաստակել է Այֆոն գնելու համար, այլ Այֆոն ունեցող մարդու ընկալմամբ: Հետևաբար ձգտել է պետք, ոչ թե վաստակել Այֆոն, այլ պարզապես ունենալ այն: Այֆոնի, ասել է, թե` «փրկության» համար ամեն ինչ կարելի է անել՝ վարկ վերցնել, խաբել, գողանալ: Էական չէ, թե ինչպես ես ստացել շնորհ/այֆոնը, քանի որ, ինչպես ասում են ավետրանականները, շնորհը հնարավոր չէ վաստակել, այն կարելի է միայն ստանալ: Եթե ստացել ես շնորհ, ուրեմն Քրիստոս քեզ օրհնել է, ուրեմն փրկված ես, պետք չէ մեղքերի մասին մտածել: Լավագույն մարկետոլոգներից ընդամենը պահանջվում է ստեղծել այն ԸՆԿԱԼՈՒՄԸ, որ հենց իրենց ապրանքն է «փրկում» մարդուն: Մարդը ինքնուրույն կանի իրենից պահանջվող ամեն ինչ, որպեսզի այդ «փրկությունը» ստանա:

«Փրկության» դեր կարա ստանձնի հեռախոսը, ավտոն, ֆուտբոլային ակումբը, Քարդաշյանը կամ քաղաքական գործիչը: Կարևորն այն է, որ սպառողը սիրած թիմի մարզաշապիկը գնելիս կամ Քարդաշյանին լայքելիս իրեն ավելի լավ մարդ զգա: Ու էական չէ նույն Քարդաշյանի բովանդակությունը, կա ընկալում, որ նա ոչ թե անպիտան պոռնիկ է, այլ առաքինի կին է, այնպես, ինչպես կա ընկալում, որ Ժիրայր Սեֆիլյանը սրիկա չէ, կամ որ Փաշինյանը անբարոյականի վաստակ չէ: Կա ընկալում, որ Արցախը բեռ է, որ հանուն հայրենիքի զոհվելը անիմաստ է, որ նախկինները թալանչի են, որ Մանվելը՝ տուշոնկա, որ ընդդիմությունը պայքարում է... Այդ ընկալումը ստեղծվում է հովվի հրահանգով դրված լայքերի և մի շարք այլ մարկետինգային քայլերի շնորհիվ:

Ու այն փաստը, որ այդ «ընկալումների» պատճառով հազարավոր մարդիկ են զոհվում, ու մի ամբողջ ազգ է կոտորվում, ոչ մեկին չի հուշում, որ զարթնել է պետք: Իրենց տարիներ շարունակ ասել են, որ զարթնել պետք չէ, որ նրանք մեղավոր չեն, որ պետք է կուրորեն կատարել հովվի հրահանգը, և ամեն ինչ լավ կլինի: Այնպես, ինչպես այն փաստը, որ Տեսլան երբեք շահույթ չի ունեցել, չի նշանակում, որ մարդիկ դադարելու են այդ ընկերության բաժնետոմսերը գնել, որովհետև Տեսլայի բաժնետոմս ունենալը նշանակում է, որ դու լավ մարդ ես: Հարուստ չես, հարուստը բաժնետոմս ծախողն ա, բայց լավն ես... Փրկված ես, ու թքած, որ Տեսլան իրականում շատ ավելի վնասակար է բնության համար, քան բենզինով ավտոները, կարևորը հանրային ընկալումն է: Երբեմն էլ փրկվելու համար պետք ա հայրենիքդ հանձնես, որովհետև կա ընկալում, որ հանձնողն է փրկվելու, որ հանձնողն է լավ մարդը, իսկ չհանձնողը՝ թալանչի, արնախում, շիզոֆրենիկ:

Այս «ընկալումների» արտադրամասը Հայաստանում աշխատում է արդեն 30 տարի, տեղական մասնաճյուղի ղեկավարն է Արմեն Սարգսյանը, դրա հովանավորն է ժամանակին Լոնդոնում Սարգսյան Արմենի ղեկավարած Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը, ու բաղկացած է այդ արտադրամասը մոտ 200 հազար փրկություն վաճառող քարոզիչներից Հայաստանում և մի երկու այդքան Կալիֆոռնիայում: Այս սատանիստական ցանցը քանդելու միայն մեկ ձև կա, և այդ ձևը ժամանակին ի ցույց էր դրել կաթողիկոս Հովհաննես Օձնեցին:

Հ.Գ. Իմիջիայլոց, եփեսացիներին ուղղված վերոհիշյալ տողերը պատկանում են հենց Պողոս առաքյալին, ով համարվում է 13-րդ առաքյալը ու մինչև դավանափոխ լինելը փարիսեցի էր ու ի պաշտոնե հետապնդում և սպանում էր քրիստոնյաներին: Նույն ուղերձում նա պահանջում էր եփեսացիներից չստել, չհայհոյել ու չդատարկախոսել, բայց դա ավետարանականները ոնց որ պարտադիր չեն համարում: Լոնդոնի գլխավոր տաճարը հենց Պողոսին է նվիրված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել